Գերմանիայի արևմուտքում ռազմական աղետի ռեժիմ է հայտարարվել. ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը (լուսանկարներ)
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ջրհեղեղի պատճառով երկրի արևմուտքում ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել, ինչի մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան որոշումը կայացրել է նախարարության ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը:
Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ Բունդեսվերի 850 զինվոր մասնակցում է աղետի հետևանքների վերացմանը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աղետի զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Եվս շուրջ 1300 քաղաքացի համարվում է անհայտ կորած:
Գերմանիայում տեղատարափ անձրևները շարունակվում են երկուշաբթիից, դրանք առաջացրել է Եվրոպայի «Արևմուտքում» հաստատված «Բերնդ» ցիկլոնը: Եղանակի հիմնական հարվածը հասցվել է Գերմանիայի արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին, որտեղ գետերը, ներառյալ Հռենոսը, դուրս են եկել ափերից և հեղեղել փողոցները:














