Հունաստանը սերբական արտադրության հրթիռներ է գնել

19:40 • 16.07.21

Սերբական EDePro զինամթերք արտադրող ընկերությունը G2000 հրթիռներ է վաճառել հունական բանակին, հայտնում է Greek City Times թերթը:

Հայտնի է, որ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած DEFEA 2021 ցուցահանդեսին մասնակցել են զինամթերք արտադրող սերբական 2 կազմակերպություն` EDePro-ը և Green Power Turbine Systems-ը:

Ընկերությունից հաստատել են այս լուրը և նշել, որ ուրախ են, որ մայիսին Կրետե կղզում հրթիռի հաջող փորձարկումից հետո հունական բանակը դրա նոր օգտատերն է լինելու: Ընկերությունը հավելել է, որ ուրախ են Եվրոպայի այդ շրջանի ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկրներից մեկի կողմից` սերբական արտադրողի օգտին որոշում կայացնելու առթիվ:

G2000 և G2000/52 հրթիռների միջազգային դեբյուտը կայացել է 2017 թվականին Աբու Դաբիում կայացած IDEX զենքի տոնավաճառում. դրանք կարող են արձակվել 40 կիլոմետր հեռահարությամբ:


 

Հունաստանը սերբական արտադրության հրթիռներ է գնել