Աֆղանստանում Reuters-ի լրագրող է սպանվել

16:40 • 16.07.21

Reuters գործակալության լրագրող Դենիշ Սիդիկին սպանվել է ուրբաթ Պակիստանի հետ սահմանակետում Աֆղանստանի անվտանգության ուժերի և «Թալիբան» մարտիկների բախումը լուսաբանելիս:

Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին ասել է աֆղանստանցի հրամանատարը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Աֆղանստանի հատուկ ջոկատայինները մարտեր էին վարում Սփին Բոլդակ քաղաքի հիմնական շուկայի տարածքը հետ վերցնելու համար, երբ Սիդդիկին և աֆղանստանցի բարձրաստիճան սպան սպանվել են թալիբների հետ փոխհրաձգության հետևանքով:

Հայտնի է, որ Սիդիկին Պուլիտցերյան մրցանակ էր ստացել 2018թ. ռոհինջա փախստականների գեղարվեստական լուսանկարների համար։

Աֆղանստանում Reuters-ի լրագրող է սպանվել