Ողբերգություն Թբիլիսիում. տղամարդը բնակիչների աչքի առաջ սպանել է իր քրոջ փեսացուին

08:55 • 16.07.21

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Գլդանի թաղամասում բնակիչների աչքի առաջ մոտ 35 տարեկան տղամարդու են կրակել, որի հետևանքով տղամարդը մահացել է, հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով: 

Գերատեսչությունում նշել են, որ ենթադրյալ մարդասպանի ինքնությունը պարզվել է, աշխատանքներ են տարվում նրան ձերբակալելու համար: 

Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ երկու հոդվածով՝ կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի ձեռքբերում և պահում: Այս հանցագործության համար առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է:

Բնակիչների պատմելով՝ տղամարդու վրա հարձակումը տեղի է ունեցել բնակելի բազմահարկ շենքից ոչ հեռու՝ իրենց աչքի առաջ: Ականատեսների համաձայն՝ տղամարդուն սպանել է իր հարսնացուի եղբայրը՝ որովայնի շրջանում մեկ կրակոցով:

 

Ողբերգություն Թբիլիսիում. տղամարդը բնակիչների աչքի առաջ սպանել է իր քրոջ փեսացուին