Տեխասում 4 ոստիկան հրազենային վիրավորում է ստացել

06:50 • 16.07.21

 

ԱՄՆ Տեխաս նահանգում չորս ոստիկան է վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:

Ոստիկանության աշխատակիցները հստակ մանրամասներ չեն հաղորդել՝ ինչպես է տեղի ունեցել միջադեպը, ըստ իրավապահների՝ քաղաքի տներից մեկում մարդ է «դիրքավորված եղել». տեղում ոստիկանության հատուկ ջոկատայիններ են աշխատում:

Վիրավոր 2 ոստիկանի վիճակը ծանր է գնահատվում: 

Տեղական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ վիրավորներից մեկը մահացել է, ինչը, սակայն, պաշտոնապես դեռևս չի հաստատվել:

Տեխասում 4 ոստիկան հրազենային վիրավորում է ստացել