Կիևում ակտիվիստները «դիսկոտեկ» են կազմակերպել Արսեն Ավակովի հրաժարականի առթիվ (լուսանկարներ, տեսանյութ)

10:23 • 16.07.21

Ուկրաինայի ՆԳ նախարարության շենքի մոտ հինգշաբթի երեկոյան հանրահավաք է տեղի ունեցել` կապված ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականի հետ: Ինչպես տեղեկացնում է nv.ua կայքը, ակտիվիստները որոշել են դիսկոտեկ կազմակերպել և անհրաժեշտ սարքավորում են բերել նախարարության շենքի մոտ:

Միջոցառումը ցուցարարներն անվանել են «Ավակովի վտարում»: Մարդկանց խնդրել էին հավաքվել ՆԳՆ շենքի մոտ, որտեղ տեղակայվել էին նաև ոստիկանական ուժեր:

Հիշեցնենք, որ Արսեն Ավակովը, որը 2014 թվականից զբաղեցնում է ՆԳ նախարարի պաշտոնը, օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել: Նախօրեին Գերագույն ռադան ընդունել է նրա դիմումը:

Оставка Авакова — В Киеве люди решили устроить вечеринку возле МВД Украины  — Новости Украины / НВ

 

Կիևում ակտիվիստները «դիսկոտեկ» են կազմակերպել Արսեն Ավակովի հրաժարականի առթիվ (լուսանկարներ, տեսանյութ)