ԱՄՆ-ը Հոնկոնգում առկա իրավիճակի պատճառով նոր պատժամիջոցներ է սահմանելու Չինաստանի նկատմամբ. Reuters

06:23 • 16.07.21

Ամերիկյան վարչակազմը պատրաստվում է հուլիսի 16-ին նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ Հոնկոնգում առկա իրավիճակի պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ ֆինանսական սահմանափակումները կիրառվելու են Չինաստանի իշխանությունների 7 ներկայացուցչի նկատմամբ: 

Ենթադրվում է նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը միջազգային ընկերությունների համար կհրապարակի հատուկ ցուցումներ այն մասին, թե ինչ ռիսկեր կան Հոնկոնգում:

Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ նոր սահմանվելիք պատժամիջոցները այս պահին հաստատման փուլում են, այդ իսկ պատճառով դրանց մանրամասն բովանդակությունը հայտնի չէ:

Ըստ մեկ այլ աղբյուրի տեղեկատվության՝ Սպիտակ տունը նախագահի առանձին կարգադրություն է պատրաստում, որը վերաբերելու է Հոնկոնգից ներգաղթին, սակայն այս փաստաթղթի վերջնական ընդունումն աղբյուրը չի երաշխավորել:

 

ԱՄՆ-ը Հոնկոնգում առկա իրավիճակի պատճառով նոր պատժամիջոցներ է սահմանելու Չինաստանի նկատմամբ. Reuters