Չինաստանում կառուցվող շենք է փլուզվել. կան զոհեր
11:59 • 17.07.21
Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում կառուցվող շինության փլուզման հետևանքով զոհվել է ութ մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Շենքի տանիքը փլուզվել է, երբ ներսում տասը մարդ է եղել: Հիվանդանոց տեղափոխված երկու անձի վիճակը կայուն է:
Միջադեպի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է ընթանում:
Placeholder










