Սարդինիայում երկնքից տան տանիքին ընկել է ճամպրուկ, որում 9 մլն եվրո արժողությամբ կոկաին է եղել (լուսանկարներ)

10:21 • 17.07.21

Իտալական Սարդինիայում տան տանիքին երկնքից ընկել է ճամպրուկ, որը լի է եղել կոկաինով: Նշվում է, որ ճամպրուկն ընկել է տան վրայով թռնող թեթև շարժիչով ինքնաթիռից:

Ինչպես նշում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել 1200 հոգանոց բնակչությամբ Բարատիլի Սան Պիետրո քաղաքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ճամպրուկը երկնքից ընկելուց կոտրել է տանիքին տեղադրված արևային պանելները:

Տանտերերը զանգահարել են ոստիկանություն, ինչից հետո ճամպրուկում հայտնաբերվել է 8,5 կգ մաքուր կոկաին, որի արժեքը գնահատվել է 9 մլն եվրո:

«Սարդինիայում կոկաինի տեսքով տեղումներ են»,-միջադեպի վերաբերյալ գրել է իտալական մամուլը:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Հռոմում:

A suitcase full of cocaine that fell from a plane in SardiniaThe stash of pure cocaine weighed 8.5kg and valued at over €9m

Սարդինիայում երկնքից տան տանիքին ընկել է ճամպրուկ, որում 9 մլն եվրո արժողությամբ կոկաին է եղել (լուսանկարներ)