Բերման է ենթարկվել Գեղամ Նազարյանը

13:05 • 17.07.21

Ոստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանին։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, թե Նազարյանն այս պահին ոստիկանական բաժնում է, հավանաբար քիչ անց դուրս կգա։

Բերման է ենթարկվել Գեղամ Նազարյանը