Սալոնիկում ցուցարարներն այրել են ԱՄՆ դրոշը

04:11 • 17.07.21

Սալոնիկում ընդդեմ Կուբայի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության բողոքի ցույց է անցկացվել, որի ընթացքում ամերիկյան դրոշ են այրել: Այս մասին հայտնում է Sputnik Հունաստանը, գրում է Kp.ru-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնություն տրամադրել «Կուբայի ժողովրդին», եթե երկրի կառավարությունը դա չանի:

Անցյալ շաբաթ Կուբայում տեղի ունեցան երկար տարիների ընթացքում առաջին խոշոր բողոքի ցույցերը: Ցուցարարները պահանջում էին ազատ ընտրություններ անցկացնել և լուծել իրենց սոցիալական խնդիրները: Սակայն Կուբայի իշխանությունները պնդում են, որ բողոքի ցույցերի հետեւում կանգնած է Վաշինգտոնը: Սպիտակ տունը այս տեղեկությունը համարում է «լուրջ սխալ»:

Ակցիան «ընդդեմ Կուբայում Ամերիկայի Միացյալ Նահանգների իմպերիալիստական անընդունելի միջամտության» տեղի ունեցավ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ: Մի քանի տասնյակ մարդ դուրս եկավ փողոց:

ԱՄՆ դրոշն այրելիս ցուցարարները գոչում էին՝ «Սպառնալիքները չեն կոտրի Ֆիդելի երկիրը: Ձեռքերդ հեռու կոմունիստներից»: 

Սալոնիկում ցուցարարներն այրել են ԱՄՆ դրոշը