Հնդկաստանում 3 գլխանի երեխա է ծնվել (լուսանկարներ)

12:37 • 17.07.21

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հուլիսի 12-ին հազվադեպ հանդիպող արատով երեխա է լույս աշխարհ եկել, գրում է  DailyStar-ը` մանրամասնելով, որ փոքրիկը երեք գլուխ ունի:

Նշվում է, որ երեխան ծնվել է նորմալ հղիության արդյունքում: Երկու լրացուցիչ գլուխները կապված են նորածնի «նորմալ» գլխի հետևի մասին և ծածկված են մազերով:

Երեխան ու նրա մայրը լավ են զգում, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:

Այժմ ընտանիքին այցելության են գալիս բազմաթիվ ուխտավորներ, որոնք անսովոր երեխային համարում են աստծո մարմնացումը Երկրի վրա:

A three-headed babyA three-headed baby

Հնդկաստանում 3 գլխանի երեխա է ծնվել (լուսանկարներ)