Եթե ՍԴ-ն քաղաքական իրողություններով պայմանավորված որոշում կայացնի, կդառնա Նիկոլի անօրինականությունների «փայատերը»․ ավարտվեց «Հայաստանի իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը (տեսանյութ)

11:46 • 17.07.21

Եթե ՍԴ-ն քաղաքական իրողություններով պայմանավորված որոշում կայացնի, կդառնա Նիկոլի անօրինականությունների «փայատերը»։ Այս մասին այսօր կայացած «Հայաստանի իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ասած «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը։

Քննարկման առաջին փուլի բանախոսներն էին՝ Արամ Վարդևանյանը, Լարիսա Ալավերդյանը, Աղվան Վարդանյանը և Ասպրամ Կրպեյանը։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանի, ՀՅԴ-ական մի շարք երիտասարդների բերման ենթարկելուն, ինչպես նաև հետընտրական Հայաստանի քաղաքական և իրավական խնդիրներին, ներքին և արտաքին սպառնալիքներին։

Երկրորդ փուլում բանախոսներ Աննա Մկրտչյանը, Արամ Վարդևանյանը և Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձան ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկող ուժերի դիմումների քննությանը և դատարանից սպասվելիք որոշմանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ մինչև 24։00-ն։

Եթե ՍԴ-ն քաղաքական իրողություններով պայմանավորված որոշում կայացնի, կդառնա Նիկոլի անօրինականությունների «փայատերը»․ ավարտվեց «Հայաստանի իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը (տեսանյութ)