Թուրքիայի սևծովյան ափին հորդառատ անձրևները սողանքների պատճառ են դարձել. կա 6 զոհ (լուսանկարներ)

10:40 • 17.07.21

Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի սևծովյան ափին ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են առնվազն վեց մարդու մահվան, ևս երկուսն անհայտ կորած են, գրում են տեղական լրատվամիջոցները:

Մասնավորապես, տեղատարափ անձրևները հարվածել են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե նահանգին. վնասվել են թեյի տնկարկները, որոնցով հայտնի են այս վայրերը, գրում է swissinfo.ch կայքը:

Երկրի այս հատվածում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Տասնյակ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության:

Five dead, 11 missing as floods hits Turkey's Black Sea coast - CGTNTurkey′s Black Sea coast pummeled by flash floods | News | DW | 23.08.20206 dead, 10 missing as flooding hits Turkey's Black Sea coast - ABC News

Թուրքիայի սևծովյան ափին հորդառատ անձրևները սողանքների պատճառ են դարձել. կա 6 զոհ (լուսանկարներ)