Ուկրաինայում Մի-2 ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

12:43 • 17.07.21

Ուկրաինայում Մի-2 ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքը:

Ինչպես նշում է iz.ru-ն, վարչության տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է Նիկոլաևի շրջանում. գետնին հարվածելուց այն հրդեհվել է: Զոհվել են օդաչուն և նրա օգնականը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուկրաինայում Մի-2 ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր