Թուրքիան Հունաստանի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ-ին

11:21 • 17.07.21

Թուրքիան Հունաստանի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ` հայտարարելով, որ երկիրը խախտում է Էգեյան ծովի արևելյան մասում գտնվող կղզիների ռազմականացման անընդունելիության մասին համաձայնագրերի պայմանները:

Ինչպես նշում է Anadolu-ն, համապատասխան նամակն ուղղվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին: 

Թուրքական կողմն ընդգծել է, որ «Հունաստանի կողմից միջազգային պայմանագրերի պայմանների խախտման պատճառով ցանկացած լարվածության սրում կանդրադառնա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վրա»:

«Եվս մեկ անգամ կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Աթենքը չի կատարել Էգեյան և Միջերկրական ծովերի կղզիներում զենքի տեղակայման արգելքի մասին համաձայնագրերից բխող պարտավորությունները», - ասված է նամակում:

Նամակը հիշեցնում է այն փաստը, որ այդ կղզիները աշխարհագրորեն մոտ են գտնվում մայրցամաքային Թուրքիային:

Թուրքիան Հունաստանի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ-ին