ԱՄՆ-ում ձերբակալվել է Կապիտոլիումի գրոհից հայտնի «գլադիատորը»

02:53 • 17.07.21

Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Կապիտոլիումի վրա հարձակման մասնակիցներից մեկը, որը հանրությանը հայտնի է իր գլադիատորային հագուստով:  Այս մասին հայտնում է RT-ն:

Ձերբակալված 48-ամյա Նաթան Էնթերկինը գլադիատորի հանդերձանքով նկարահանել էր իր շարժումները Կապիտոլիումի տարածքում: Նա իր մոր համար բջջային հեռախոսով տեսահոլովակ էր նկարում:

Տեսանյութում նա նշել է, որ ինքը պատկերում է Մորմոնի գրքից կապիտան Մորոնիին, որը պաշտպանում է իր ժողովրդին ընդդեմ նրանց, ովքեր մտադիր էին տապալել ժողովրդավարությունը և իրենց թագավորին բերել իշխանության:

Հունիսի 10-ի դրությամբ Կապիտոլիումի գրոհի ժամանակ ձերբակալվածների թիվը գրեթե հասել է 500-ի:

ԱՄՆ-ում ձերբակալվել է Կապիտոլիումի գրոհից հայտնի «գլադիատորը»