Արցախի ամբողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

18:28 • 18.07.21

Արցախի Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։ Այս մասին  տեղեկացնում են «Արցախգազ» ՓԲԸ֊ից։

Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 18:00֊ն ընկած ժամանակահատվածում: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։ 

Արցախի ամբողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում