Շանհայում բացվել է աշխարհի ամենամեծ պլանետարիումը (լուսանկարներ)

12:03 • 18.07.21

Կիրակի օրվանից հասարակության համար բացվել է Շանհայի աստղագիտական թանգարանը, որն աշխարհի ամենամեծ պլանետարիումն է: Այս մասին գրում է «Սինխուա» գործակալությունը:

Պլանետարիումի տարածքը, որը Շանհայի գիտատեխնիկական թանգարանի մասնաճյուղ է, կազմում է շուրջ 58,6 հազար քառակուսի մետր:

Թանգարանում ներկայացված են լուսնի, Մարսի և Վեստա աստերոիդի շուրջ 70 երկնաքար,  ինչպես նաև մշակութային մասունքների ավելի քան 120 հավաքածու, ներառյալ Նյուտոնի, Գալիլեյի և Կեպլերի աշխատանքները:

Շանհայում բացվել է աշխարհի ամենամեծ պլանետարիումը (լուսանկարներ)