Ֆրանսիայում սրճարաններ և ռեստորաններ այցելելու համար սանիտարական հատուկ անցագրերի ներդրման դեմ տեղի ունեցած բողոքի գործողություններին մոտ 114 000 մարդ է մասնակցել
Ֆրանսիայում սրճարաններ և ռեստորաններ այցելելու համար սանիտարական հատուկ անցագրերի ներդրման դեմ տեղի ունեցած բողոքի գործողություններին մոտ 114 հազար մարդ է մասնակցել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն:
Բողոքի երեք ակցիա Փարիզում է անցկացվել. քաղաքային իշխանությունների տվյալներով՝ մասնակիցների թիվը 18 հազարի է հասել, ոստիկանությունը ժամեր շարունակ մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ստիպված են եղել փակ պահել:
Փարիզի հարավում անցկացված երթի մասնակիցները վանկարկել են «Ազատություն, ո՛չ սանիտարական անցագրերի ներդրմանը»՝ երգելով Մարսելյեզը՝ ֆրանսիական հանրապետության հիմնը և կոչ անելով կառավարությանը հրաժարվել կայացված որոշումից և նոր սահմանափակումների կիրառումից:
Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Նանտում, Ստրասբուրգում, Բորդոյում, Նիցցայում, Թուլուզում և այլ քաղաքներում:










