Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել  

19:50 • 18.07.21

Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 165 000 բնակիչ ունեցող Բուշիր քաղաքից 103 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կմ խորությամբ:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:  

 

Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել