ԱՄՆ-ում տղամարդը փորձել է մոր աչքի առաջ առևանգել 5-ամյա երեխային, սակայն կինն արագ արձագանքել է և փրկել որդուն (տեսանյութ)  

21:18 • 18.07.21

Նյու Յորքի փողոցներից մեկում երեխային առևանգելու փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ ներկայացնելով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը պատկերող տեսանյութը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ տղամարդը դուրս գալիս իր վարած մեքենայից, վազելով մոտենում փողոցի կողքով քայլող երեխային և նրան ուժով նստեցնում մեքենան: Սակայն 5-ամյա երեխայի մայրը, որի աչքի առաջ տեղի ունեցավ այդ ամենը, թույլ չի տվել տանել երեխային:

Կինն արագ արձագանքելով վազել է տղամարդու հետևից և դուրս հանել երեխային մեքենայի պատուհանից, մինչ տղամարդը փորձում էր գործի գծել տրանսպորտային միջոցը:

ԱՄՆ-ում տղամարդը փորձել է մոր աչքի առաջ առևանգել 5-ամյա երեխային, սակայն կինն արագ արձագանքել է և փրկել որդուն (տեսանյութ)