Մինսկում հորդառատ տեղումներ են. կայծակից մեկ մարդ է մահացել, կան տուժածներ

06:21 • 18.07.21

Բելառուսի մի շարք շրջաններում ուժեղ շոգից հետո հորդառատ անձրևներ են. մեկ մարդ մահացել է, կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությանը, Մինսկի շրջանում գտնվող լճերից մեկի մոտակայքում կայծակի հարվածից մի քանի մարդ է տուժել, մեկ աղջիկ մահացել է:

Մյուս տուժածները հոսպիտալացվել են. նրանց վիճակը ծանր է գնահատվում, բժիշկները պայքարում են վերջինների կյանքի համար:

Բելառուսում հորդառատ անձրևների պատճառով մայրաքաղաք Մինսկի փողոցները հեղեղվել են, մի շարք հատվածներում խաթարվել է երթևեկությունը: