Պորտուգալիայի օդանավակայաններում գործադուլ է. ավելի քան 200 չվերթ է չեղարկվել

05:19 • 18.07.21

 

Պորտուգալիայում օդանավակայանների աշխատակիցների գործադուլների պատճառով ավելի քան 200 չվերթ չեղարկվել է, հաղորդում է RT-ն:

Հաղորդվում է, որ միայն մայրաքաղաք Լիսաբոնում առնվազն 166 չվերթ է չեղարկվել:

Գործադուլներ են Պորտուի, Ֆարուի, Ֆունշալայի և Պորտու-Սանտուի օդանավակայաներում. աշխատակիցները դժգոհ են վճարման պայմաններից:

Սպասվում է, որ գործադուլը նաև կիրակի օրն է շարունակվելու:

 

 

Պորտուգալիայի օդանավակայաններում գործադուլ է. ավելի քան 200 չվերթ է չեղարկվել