Կոտայքում 37–ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և նետվել կամրջից. shamshyan.com

14:18 • 18.07.21

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10–ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել  ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից նետվել է, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ըստ կայքի՝ բարդ տեղանքում որոնողական աշխատանքներ կատարելու համար ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Գիշերը բարձր ռելիեֆի և մթության պատճառով որոշում է կայացվել որոնողական աշխատանքները մինչև լույսը բացվելը դադարեցնել: Առավոտյան ժամը 06:00-ից փրկարարներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի, ոստիկանության Բյուրեղավանի  և Նոր Հաճնի բաժանմունքների  ծառայողները շարունակել են որոնողական աշխատանքները և դժվարանցանելի տեղանքում հայտնաբերվել է տղամարդու դին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, որն իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա նետվել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

 

 

Կոտայքում 37–ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և նետվել կամրջից. shamshyan.com