Եվրախորհրդի նախկին ղեկավարը նշել է՝ ինչը կարող է ԵՄ փլուզման պատճառ դառնալ  

18:01 • 18.07.21

Եվրախորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, եթե անդամ երկրները հակամարտության մեջ մտնեն Բրյուսելի հետ, ինչպես ներկա պահին վարվում են Լեհաստանն ու Հունգարիան:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, Տուսկի խոսքով՝ Վարշավան և Բուդապեշտը տարաձայնություններ ունեն Բրյուսելի հետ՝ պայամանավորված դատական իշխանության անկախության և ԶԼՄ-ների ազատության հարցով վերջինիս դիրքորոշմամբ:

«Եթե շատանան նման երկրները, որոնք պնդում են Եվրոպական միության վնաս հասցնելուն, ապա պարզապես կարող է այս կազմակերպության վերջը գալ»,- ասել է Տուսկը՝ ելույթ ունենալով լեհական հեռուստատեսությամբ:

Վերջինս ընդգծել է, որ ԵՄ փլուզումն արագ չի լինի և մի քանի տարի կձգձգվի:

Եվրախորհրդի նախկին ղեկավարը նշել է՝ ինչը կարող է ԵՄ փլուզման պատճառ դառնալ