Պենտագոնը չի մեկնաբանել տեղեկությունները, թե Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է Աֆղանստանի հարցում օգտագործել Ղրղզստանում և Տաջիկստանում իր ռազմակայանների կարողությունները
Պենտագոնը չի մեկնաբանել հայտարարություններն այն մասին, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման և իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանն առաջարկել է օգտագործել Ղրղզստանում և Տաջիկստանում տեղակայված իր ռազմաբազաների կարողությունները, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ ռուսական «Коммерсантъ» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ռուսական կողմից նման առաջարկ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Շնորհակալություն, որ անդրադարձել եք հարցին, բայց պաշտպանության նախարարությունն այս առումով առաջարկելու որևէ բան չունի»,- ТАСС-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Պենտագոնի պաշտոնյան:
Ներկա պահին Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների զորամիավորումների դուրս բերումն իրականացվել է շուրջ 95%-ով, բայց գործընթացը դեռ ավարտին չհասած՝ մեծացել է ակնայունությունն Աֆղանստանի տարբեր հատվածներում, նաև՝ Աֆղանստանի և միջինասիական երկրների սահմանային գոտիներում, քանի որ օգտվելով արևտմյան ուժերի հեռացումից՝ արմատական «Թալիբան» խմբավորման զինյալները մեկը մյուսի հետևից վերահսկողության տակ են առնում աֆղանական տարբեր նահանգներում գտնվող բնակավայրեր ու ռազմավարական նշանակության օբյեկտներ:










