Կալիֆորնիայում կրակոցներ են հնչել. կա առնվազն 2 զոհ, 4 վիրավոր

03:51 • 18.07.21

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքում հնչած կրակոցներից առնվազն 2 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով քաղաքային ոստիկանության հաղորդագրությանը:

Իրավապահների տվյալներով՝ ևս 4 անձ վիրավորվել է, դեպքի վայրում մի քանի միավոր հրազեն է հայտնաբերվել:

Ոստիկանությունն այժմ պարզում է դեպքի հանգամանքները:

Նախնական եզրակացության համաձայն՝ կրակոցների պատճառ է դարձել երկու խմբի միջև հասունացած կոնֆլիկտը. կասկածյալների մասին դեռևս տեղեկատվություն առկա չէ:

 

Կալիֆորնիայում կրակոցներ են հնչել. կա առնվազն 2 զոհ, 4 վիրավոր