Մահացել է Մուհամեդ մարգարեի մասին սկանդալային ծաղրանկարների հեղինակը
Մահացել է դանիացի նկարիչ Կուրտ Վեստերգորը, որը ճանաչում էր ձեռք բերել որպես Մուհամեդ մարգարեի մասին սկանդալային ծաղրանկարների հեղինակ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով նկարչի հարազատներին, Վեստերգորը մահացել է երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո: Վերջինս 86 տարեկան էր:
Մուհամեդ մարգարեի կերպարով 12 ծաղրանկար առաջին անգամ հրապարակվել էր 2005 թվականին Jyllands-Posten դանիական թերթում, որից հետո խոշոր միջազգային հասարակական և քաղաքական ճգնաժամ էր սկսվել: Ծաղրանկարներում Մուհամեդ մարգարեն պատկերվել էր ատոմային ռումբի տեսքով:
Մարգարեի ծաղրանկարների հարպարակումը դանիական ամսագրում, հետագայում նաև այլ եվրոպական թերթերում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել ողջ իսլամական աշխարհում:
Վեստերգորը ևս բազմիցս սպառնալիքներ է ստացել իսլամիստներից և զինված հարձակման է ենթարկվել:










