Էրդողանը մեկնել է Հյուսիսային Կիպրոս, որտեղ խոստացել էր «լավ լուր» հայտնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի երկօրյա այցով մեկնել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ), ինչի մասին հաղորդում է Haber Kıbrıs թերթը:
Այցը կատարվում է 1974 թվականին Կիպրոսում թուրքական զորքերի վայրէջքի 47-րդ տարեդարձի կապակցությամբ: Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը:
Երեքշաբթի Թուրքիայի նախագահը կմասնակցի Նիկոսիայում ռազմական շքերթին, այնուհետև կայցելի Ֆամագուստայի առողջարանային հատված ՝ Վարոշա:
Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, Էրդողանը հայտարարել էր, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն կատարելիք այցի ընթացքում «լավ լուր» կհայտնի:
«Ես ուզում եմ այդ մասին հայտարարել ՀԿԹՀ խորհրդարանում: Դա կլինի դրական քայլ, որի նախնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են», - ասել էր Թուրքիայի ղեկավարը:
Նրա խոսքով, հայտարարությունը, որը նա նախատեսում է հնչեցնել, «խաղաղության ուղերձ» կլինի կղզու բնակիչների և ամբողջ միջազգային հանրության համար:










