Հրշեջները մարել են Էրեբունու փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը. բնակիչները տարհանվել են

22:32 • 19.07.21

Երևանի Էրեբունու փողոցում հինգհարկանի շենքի տանիքի հրդեհը մարվել է. փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են բնակիչների տարահանում, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են բնակիչների տարահանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։17-ին։

 

Հրշեջները մարել են Էրեբունու փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը. բնակիչները տարհանվել են