Ֆրանսիայում ոստիկանությունը վնասազերծել է 13-ամյա տղային գլխատած տղամարդուն
Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի հարավում վնասազերծել է տեղի բնակիչներից մեկին, որը, ինչպես ենթադրվում է, սպանել և գլխատել է 13-ամյա դեռահասի:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, իրավապահները ենթադրյալ հանցագործի հետքին դուրս են եկել երեխային որոնելիս, որը փախել էր տնից` Մարսելում: Հարևանների հաղորդումների համաձայն` նրա գլխատված մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի գիշեր` Բյու դյու Ռոն վարչական շրջանի տներից մեկում` պարկի մեջ: Ավելի ուշ նույն տանը` լոգարանում գտնվող դույլի մեջ, հայտնաբերել է երեխայի գլուխը:
Մի քանի ժամ անց տան տիրոջը նկատել են հարևան Արլում: Վերջինս փորձել է թաքնվել, սակայն ոստիկանները կրակել են նրա ուղղությամբ:
Հաղորդվում է, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել: Ոստիկանների տվյալներով` նա փորձել է ուտել սպանված երեխայի մարմնի մասերը: Նրա տանը սատանայական երկրպագության իրեր են հայտնաբերվել:










