Իրաքի շուկաներից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր
21:41 • 19.07.21
Բաղդադի շուկաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել, կա 30 տուժած:
Այս մասին տեղեկացնում է Shafaq գործակալությունը` հղում տալով անվտանգության մարմիններում իր աղբյուրներին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել Բաղդադի արևելքում ՝ Մադինաթ աս-Սադր շրջանի շուկայում:
Placeholder










