Կեղծ թեզը, թե Նիկոլն իր խաղաղասիրական օրակարգով թույլ չի տալու նոր պատերազմ, պայթեց. Սոս Հակոբյան (տեսանյութ)

12:31 • 19.07.21

Կեղծ թեզը, թե Նիկոլն իր խաղաղասիրական օրակարգով թույլ չի տալու նոր պատերազմ, պայթեց։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Փաշինյանի կեղծ թեզը, թե ՔՊ-ն ունակ է կամ պետք է խաղաղության դարաշրջան բացի տարածաշրջանում, հենց անձամբ Նիկոլն ընդունեց, որ գլխովին ջախջախված է։ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասաց, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ադրբեջանը ռազմական գործողություններ է նախատեսում թե՛ Արցախի, թե՛ ՀՀ տարածքում»,- ասաց Սոս Հակոբյանը։

Ըստ բանախոսի՝ իշխանությունն ընդունեց նաև, որ ՀՀ-ին ձեռնտու «միջանցք» կոչվածը նույնպես մերժվել է թշնամու կողմից։

«ՔՊ-ն իր քաղաքական իմպոտենցիան ցույց տվեց դեռևս պատգամավորական մանդատները չվերցրած»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը։

Կեղծ թեզը, թե Նիկոլն իր խաղաղասիրական օրակարգով թույլ չի տալու նոր պատերազմ, պայթեց. Սոս Հակոբյան (տեսանյութ)