ՀՀ նախագահը ստացել է Վաղարշակ Հարությունյանին և Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու առաջարկ

16:23 • 20.07.21

Հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնակատարից ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու առաջարկ։ Այս մասին Tert.am–ին հայտնեցին նախագահի աշխատակազմից։

Առաջարկ է ստացվել նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին Պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Ավելի ուշ ՊՆ-ից տեղեկացրին, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ՀՀ նախագահը ստացել է Վաղարշակ Հարությունյանին և Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու առաջարկ