Մի քանի տոննա խոտի հակով բեռնված КАМАЗ-ը «Մանուշակի վանքի ձորում» կողաշրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com

00:56 • 20.07.21

Հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Զոլաքար գյուղի բնակիչ, 53-ամյա Աշոտ Պողոսյանը, իր վարած КАМАЗ մակնիշի՝ խոտի հակերով բեռնված ավտոմեքենայով, Աստղաձոր գյուղի «Մանուշակի վանքի ձոր» տարածք,ում, ճանապարհի թեք հատվածով երթևեկելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Մանրամասները՝ կայքում: