Աֆղանստանի նախագահական պալատի ուղղությամբ մի քանի հրթիռներ են արձակվել

10:24 • 20.07.21

Քաբուլում մի քանի հրթիռ է արձակվել նախագահական պալատի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հղում տալով տեղական հեռուստաընկերությանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գործակալության տվյալներով, պալատի ուղղությամբ հրթիռներ են արձակվել Կուրբան Բայրամի առիթով տեղի ունեցող աղոթքի ժամանակ, որին մասնակցել են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին և այլ բարձրաստիճան անձինք:

Տուժածների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում: Արկերը պայթել են նախագահական պալատի մոտակայքում:

Իր հերթին, աֆղանական 1TV հեռուստաալիքը հայտնել էր, որ պալատի մոտ 3 պայթյուն է լսվել:

 

Աֆղանստանի նախագահական պալատի ուղղությամբ մի քանի հրթիռներ են արձակվել