Թուրքիային ենթարկվող զինված խմբավորումները գնդակոծել են Հալեպի հումանիտար միջանցքը

22:12 • 20.07.21

Հալեպի հումանիտար միջանցքն ականանետային հարձակման է ենթարկվել զինված խմբավորումների միջև մարտերի ժամանակ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշեցտման ռուսական կենտրոնի փոխղեկավար, դերծովակալ Վադիմ Կուլիտը, հարձակումն իրականացվել է Թուրքիային ենթարկվող զորամիավորումների կողմից:

«Երեկ միմյանց հետ հակամարտող և Թուրքիային ենթարկվող անօրինական զինված խմբավորումների միջև ընթացող մարտերի ընթացքում տեղի է ունեցել հումանիտար միջանցքի և անցակետի ականանետային գնդակոծում Հալեպ նահանգի Էլ-Բաբ քաղաքի շրջանում»,- ասել է կենտրոնի փոխղեկավարը:

Վերջինս շեշտել է, որ նման միջադեպերը սպառնալիք են ստեղծում խաղաղ բնակչության տեղաշարժման համար:

Նա հավելել է, որ ռուսական կենտրոնը Թուրքիայի զինված ուժերի՝ Սիրիայում վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների հրամանատարությանը կոչ է անում կատարել իր ստանձնած պարտավորությունները և ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքներով:


Թուրքիային ենթարկվող զինված խմբավորումները գնդակոծել են Հալեպի հումանիտար միջանցքը