Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս նպատակ ունի հիշեցնել թուրքական օկուպացիայի մասին՝ առանց կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու.Kathimerini

13:21 • 20.07.21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (չճանաչված)  ներկա կլինի 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարեդարձին նվիրված արարողությանը, գրում է Ahval թերթը և հավելում, որ դրա նպատակն է օկուպացիայի մասին հիշեցումը՝ առանց երկու կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու։

Ըստ հունական Kathimerini թերթի՝ Արևմուտքը, բանակցությունները շարունակելու հարցում, ճնշում է գործադրում․ ենթադրաբար դրանք կշարունակվեն սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովից հետո։ Միևնույն ժամանակ ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի միջև կայացած հեռախոսազրույցը ցույց է տալիս Անկարայի կողքին լինելու պատրաստակամությունը։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահի հաղորդակցման հարցերով տնօրեն Ֆահրեթին Ալթունը աջակցություն է հայտնել Կիպրոսում 2 պետությունների ստեղծմանը։

«Երկու կողմերը չեն կարող միասին նույն հարկի տակ ապրել։ Մենք պետք է իրատես լինենք, եթե չենք ուզում այս վեճը մեր երեխաներին փոխանցել», - ասել է Ալթունը։

Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս նպատակ ունի հիշեցնել թուրքական օկուպացիայի մասին՝ առանց կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու.Kathimerini