ԱՄՆ-ում շարունակվում են անտառային հրդեհները. այրվել է 1,2 միլիոն հեկտար տարածք (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում արտառային հրդեհների հետևանքով այրվում է ավելի քան 300 հազար հեկտար տարածք և բազմաթիվ մարդիկ տարհանվել են, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ հրդեհը մարելու համար պայքարում է ավելի քան 2000 հրշեջ։
Հուլիսի 6-ից ի վեր այրվել է Լոս Անջելեսից ավելի մեծ տարածք: Ներկայում ԱՄՆ-ի 13 նահանգներում մոլեգնող են հրդեհներ։ Օրեգոնում մոլեգնող «Ֆութլեգ» հրդեհի հետևանքով 2 հազար մարդ ստիպված է լքել բնակավայրը, ոչնչացել է առնվազն 160 տուն և շենք։
Ըստ Ազգային միջգերատեսչական կենտրոնի՝ այս տարի հրդեհի հետևանքով այրվել է 1,2 միլիոն հեկտար տարածք՝ հիմնականում երկրի արևմտյան նահանգներում։ 2021 թվականին գրանցվել է ավելի քան 4 հազար հրդեհ, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա նույն հատվածում գրանցված հրդեհներից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի արևմուտքում ավելի քան 470 000 մակերեսով հողատարածք հայտնվել է անտառային հրդեհների «ճիրաններում»։ Առավել ծանր է իրավիճակը Մոնտանա նահագում, որտեղ գրանցվել է 18 խոշոր բռնկում: Այդահոյում 17 խոշոր հրդեհ Է մոլեգնում, Կալիֆոռնիայում և Օրեգոնում՝ 9-ական:











