Հայիթիում հաստատվել է Արիել Անրիի գլխավորած նոր կառավարությունը

07:00 • 20.07.21

Հայիթիում հաստատվել է Արիել Անրիի գլխավորած նոր կառավարությունը: Այս մասին գրում է RT-ն՝ հղում անելով Moniter թերթին:

«Նախարարների կաբինետի անդամներ, Արիել Անրին՝ վարչապետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Նախարարների խորհուրդը գործադիր իշխանություն ունի մինչև նոր նախագահի ընտրությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը, որը սպանվել էր հուլիսի 7-ի գիշերը իր նստավայրի վրա հարձակման արդյունքում, հուղարկավորվելու է հուլիսի 23-ին:

Հայիթիում հաստատվել է Արիել Անրիի գլխավորած նոր կառավարությունը