Իրաքում Կուրբան Բայրամի նախօրեին առնվազն 35 մարդ ահաբեկչության զոհ է դարձել (լուսանկարներ)

12:47 • 20.07.21

Իրաքում մահմեդական «Էյդ ալ Ադհա» (Կուրբան Բայրամ) տոնի նախօրեին հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել՝ դառնալով 35 մարդու մահվան պատճառ, կան տասնյակ վիրավորներ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադի արվարձաններից Սադրի շուկայում, որտեղ տոնի նախորեին մարդիկ գնումներ էին անում։

Ոստիկանության աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է ավելի քան 60 մարդ, իսկ զոհերի թիվը կարող է աճել, ինչը կապված է վիրավորների ծանր վիճակի հետ։

Հայտնի է, որ ահաբեկչությունն իրականացրած մահապարտը իր վրա կրել է ռումբ, որը պայթեցրել է շուկայում՝ մարդաշատ վայրում։

Իրաքի նախագահ Նարհամ Սալիհը ցավակցել է և նշել, որ «սարսափելի հանցագործություն» է  տեղի ունեցել։

«Նրանք Էյդի նախօրեին թիրախավորում են քաղաքացիական բնակչությանն ու թույլ չեն տալիս, որ մարդիկ նույնիսկ մեկ րոպե ուրախանան», - իր թվիթերյան օգտահաշվում գրել է Իրաքի նախագահը։

Խիստ բնակեցված այս շրջանն այս տարի արդեն 2-րդ անգամ է թիրախավորվում։ Ապրիլին առնվազն 4 մարդ էր զոհվել Սադր քաղաքում ականապատված մեքենայի պայթյունից։

Al Jazeera-ն նշել է, որ 2017 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո  ամենօրյա ռնբակոծություններն Իրաքում դադարել են, սակայն ահաբեկչական հարձակումները շարունակվում են։

Baghdad bombing: 35 killed in attack on packed Iraq market | Middle East  News | Al JazeeraBaghdad suicide bombing: dozens killed, scores injured in blast at packed  Iraq market | Iraq | The GuardianPeople pick up debris at the site of an explosion in Sadr City district of Baghdad [Wissam Al-Okaili/Reuters]

Իրաքում Կուրբան Բայրամի նախօրեին առնվազն 35 մարդ ահաբեկչության զոհ է դարձել (լուսանկարներ)