Մալիի նախագահի վրա կատարված մահափորձի կասկածանքով 2 անձ է ձերբակալվել

16:18 • 20.07.21

Ձերբակալվել են երկու անձ, որոնք մահափորձ էին պատրաստել Մալիի ժամանակավոր նախագահ Ասիմի Գոիտայի նկատմամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ռազմական աղբյուրը Մալիից:

Աղբյուրը հաստատել է, որ մահափորձի հետևանքով պետության ղեկավարը  չի տուժել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մալիի անցումային շրջանի նախագահ Ասիմի Գոիտան զինված հարձակման է ենթարկվել: Երկու անհայտ անձ «փորձել են դանակով հարված հասցնել նրան» աղոթքից հետո, որը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Բամակոյի Մեծ մզկիթում մահմեդական Իդ ալ Ադհա (Կուրբան բայրամ) մուսուլմանական տոնի առթիվ:

 

Մալիի նախագահի վրա կատարված մահափորձի կասկածանքով 2 անձ է ձերբակալվել