Մալիում ֆրանսիական կործանիչ է վթարվել

19:03 • 20.07.21

Մալիում Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող Mirage 2000 կործանիչ է վթարվել:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական բանակի ներկայացուցիչ գնդապետ Պասկալ Իաննիին, ավիավթարը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Հոմբորի շրջանում:

Աղբյուրի տվյալներով՝ կործանիչում երկու մարդ է եղել, նրանք չեն տուժել: Նախնական տվյալներով՝ կատարվածի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:


Մալիում ֆրանսիական կործանիչ է վթարվել