Միգրանտները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մերձմոսկվայում. հնչել են կրակոցներ

15:21 • 20.07.21

Աշխատանքային միգրանտների մասնակցությամբ հերթական զանգվածային ծեծկռտուքն է տեղի ունեցել մերձմոսկովյան Ապրելյովկա քաղաքի բակերից մեկում:

Ինչպես գրում է mk.ru-ն, իրավապահների տեղեկություններով` հասարակական կարգի խախտմանը մասնակցել է մոտ քսան մարդ: Նրանք միմյանց ծեծել են փայտերով, շշեր են նետել իրար վրա: Ականատեսները հայտնել են նաև, որ կրակոցներ են լսել:  Մինչ այժմ իրավապահները չեն պարզել, թե ովքեր են կոնկրետ կրակել և ինչ տեսակի զենքից:

Կռիվը տեղի է ունեցել հուլիսի 18-ի գիշերը: Կռվի ընթացքում վնասվել են բակում կայանված մի քանի մեքենաներ: Այժմ ոստիկանությունը պարզում է ծեծկռտուքի մասնակիցներին, կոնֆլիկտի պատճառները:



Միգրանտները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մերձմոսկվայում. հնչել են կրակոցներ