Փարիզում հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտակայքում

14:27 • 20.07.21

Փարիզի 7-րդ թաղամասում ՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրի՝ Մատինյոնյան պալատի մոտ hրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով France Bleu պորտալին:

Հրդեհը բռնկվել է վերանորոգվող շենքում, որը գտնվում է Մատինյոնյան պալատի մոտակայքում: Թերթը նշում է, որ կրակը չի տարածվել կառավարության ղեկավարի նստավայրի վրա:

Հրշեջ-փրկարարները ժամանել են արտակարգ դեպքի վայր 10.00-ից հետո (Երևանի ժամանակով 12.00-ից): Հրշեջները կոչ են անում խուսափել հրդեհի բռնկման վայրից:

 

 

Փարիզում հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտակայքում