Պերուի նախագահական ընտրություններում հաղթել է Պեդրո Կաստիլյոն

07:07 • 20.07.21

«Ազատ Պերու» կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Կաստիլյոն կդառնա Պերուի նախագահ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի Ազգային ընտրական կոլեգիայի հայտարարությանը:

« Նախագահական և փոխնախագահական ընտրություններում հաղթողներ հռչակել «Ազատ Պերու» կուսակցության ներկայացուցիչներ Խոսե Պեդրո Կաստիլյո Տերոնեսին և Դինա Էրսիլիա Բուլարտե Սեգարային», - նշվում է կոլեգիայի գլխավոր քարտուղար Լուրդես Ռիտա Վարգաս Հուամանը:

Ավելի վաղ Պերուի նախագահի թեկնածու «Ժողովրդական իշխանություն» կուսակցությունից Կեյկո Ֆուջիմորին հայտարարել էր ընտրություններում պարտությունը ընդունելու պատրաստակամության մասին:

Պերուի նախագահական ընտրություններում հաղթել է Պեդրո Կաստիլյոն