Սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Հալեպի երկնքում
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում իսրայելական հրթիռային հարձակումը երկրի հյուսիս-արևմուտքում: Այս մասին հաղորդում է Известия-ն՝ հղում տալով SANA գործակալությանը:
Ինչպես նշում են լրագրողները, իսրայելական օդային ագրեսիան տեղի է ունենում Հալեպի հարավային մասում գտնվող Ալ-Սաֆիր տարածքում:
Գործակալությունը դեպքի այլ մանրամասներ դեռ չի հայտնել: Ոչինչ հայտնի չէ զոհերի կամ ավերածությունների մասին:
Հունիսի 9-ին Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ մղեց իսրայելացիների հարձակումը Դամասկոսի վրա: Նշվեց, որ հարվածները իսրայելական կողմն իրականացրել է Լիբանանի օդային տարածքից:










