26-ամյա անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու գույքը

16:29 • 21.07.21

Ոստիկանության Մեծամորի բաժին hուլիսի 20-ին, ժամը 12.20-ին, հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 19-ի ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել է ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մեծամոր քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մեծամորի 26-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ նա տվել է խոստովանական բացատրություն:

 

26-ամյա անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու գույքը