Ուկրաինայում պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել 6 հեռուստաալիքի նկատմամբ, որոնց եթերում ռուսերենով ֆիլմեր և սերիալներ են հեռարձակվել
Ուկրաինայում պետական լեզվի պաշտպանության հարցերով լիազոր ներկայացուցիչ Տարաս Կրեմենը դիմել է պետական կարգավորող մարմնին ուկրաինական 6 հեռուստաալիքի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ռուսերենով ֆիլմեր հեռարձակելու համար, ինչը պետական լեզվի նոր օրենքով արգելված է, հաղորդում է ТАСС-ը:
«Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են պետական լեզվի մասին օրենքի խախտումներ՝ ֆիլմիերն ու սերիալները ցուցադրվել են ռուսերենով Интер, Украина, ICTV, Мега, НТН, К1 հեռուստաընկերությունների եթերում»,- ասված է հայտարարությունում:










